AM
8 August 2020 - 07:04 AMT

SpaceX-ն ուղեծիր է ուղարկել 57 ինտերնետ-արբանյակ

Օգոստոսի 7-ին գործարար Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերությունը ևս 57 ինտերնետ-արբանյակ է բարձրացրել ուղեծիր` ընդլայնելով Starlink համակարգի համացանացային ծածկույթի ցանցը։ Սա արբանյակների 10-րդ խումբն է, հայտնում է Deutsche Welle-ն։

Նվազեցվել է սարքերի մակերեսների պայծառությունը, որպեսզի դրանք չխանգարեն աստղագիտական ​​դիտարկումներին:

Մասկը հայտնել էր ամբողջ երկրագունդը Wi-Fi-ով պատելու նպատակի մասին։ Եվ դրա համար 2015-ից ստեղծվել է Starlink ծրագիրը։ Երկու փորձնական արբանյակ գործարկվել է 2018-ին, իսկ 2019-ին ուղեծիր է ուղարկվել դրանց առաջին խումբը` բաղկացած 60 սարքից։