Օգոստոսի լույս 10-ի գիշերը Բելառուսում նախագահական ընտրություններից հետո Մինսկում և մյուս խոշոր քաղաքներում բողոքի ցույցերի առնվազն 140 մասնակից է ձերբակալվել։ Այդ մասին տեղեկացնում է «Նովայա գազտեան»՝ իրավապաշտպանների «Վեսնա» կենտրոնի ֆեյսբուքյան գրառմանը հղոմով։
Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններում հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 9.9%։
Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։
Ըստ իրավապաշտպանների՝ ձերբակալվածները շատ ավելին կարող են լինել։ Ուժայինների և ցուցարարների բախումները Մինսկի կենտրոնում շարունակվել են մինչև գիշերվա 3-ը, որից հետո ցուցարարները սկսել են ցրվել։
ՆԳՆ-ն դեռևս ձերբակալվածների հստակ թիվ չի հրապարակել, սակայն ընդունել է, որ կիրառել է հատոկ տեխնիկա և ձայնային նռնակներ, իսկ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Իրավապահներից տուժածների քանակի մասին տվյալներ ևս դեռ չկան։
Մինսկի, Բրեստի, Գրոդնոյի և այլ քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հայտարարել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին այն ընտրատեղամասերում, որտեղ արդեն ամփոփվել էին արդյունքները։