Հոլիվուդյան հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով։ Նա այդ մասին տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, ստիպված եմ նշել 60-ամյակս կարանտինում, քանի որ Covid-19-ի ախտորոշման թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է նա։
Դերասանը նշել է նաև, որ համեմատաբար լավ է իրեն զգում։
Բանդերասն իսպանացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և երգիչ է, որը մեծ ճանաչում է ստացել Հոլիվուդում։ Հանդիսատեսին հայտնի է «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը», «Տասներեքերորդ զինվորը», «Լրտեսների երեխաները», «Սև ոսկին»,«Մաշկը, որում ապրում եմ», «Ջասթինը և պատվի ասպետները» և այլ ֆիլմերից։