Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել։ Ըստ կառավարության StopCov պաշտոնական կայքի՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1361-ի, որից 1098-ն ապաքինվել է։ Մահացել է 17 հիվանդ։
Կարանտինում 7235 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 302։
Օգոստոսի 18-ից Սվանեթում, որտեղ կորոնավիրուսի բռնկում էր գրանցվել, սկսվում է տարածաշրջանի բնակիչների լայնածավալ հետազոտում, ջերմասքրինինգ;
Օգոստոսի 10-ին Վրաստանի բարձրադիր Սվանեթի որոշ գյուղերում՝ Մեսթիայում, Ուշգուլիում, Լենջերիում, կարանտին էր սահմանվել կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով։ Բնակավայրերի մուտքերն ու ելքերը հսկվում են ոստիկանության կողմից։ Տեղում ստեղծվել է իրավիճակի վերահսկման տարածաշրջանային շտաբ։