AM
22 August 2020 - 08:08 AMT

Nestle-ն բուսակերների «թունա» է թողարկել

Սննդամթերքի խոշորագույն արտադրող Nestle ընկերությունը նոր արտադրանք է թողարկում։ Garden Gourmet բրենդի նոր արտադրանքը թունայի բուսական այլընտրանքն է՝ Sensational Vuna անունով։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»։

Վաճառքը կսկսի Շվեյցարիայից 2020 թվականին։

Նոր արտադրանքը բաղկացած է ցորենի գյուտենից, ոլոռի սպիտակուցից, կանոլայից, բնական բուրավետիչներից, ջրից և աղից։

Այն կվաճառվի ապակե տարաներով, ինչպես նաև կլինեն սենդվիչներ Vuna-ով։

Շվեյցարական Nestle-ն համարվում է աշխարհում սննդամթերք արտադրող խոշորագույն ընկերությունը։ Արտադրում է լուծվող սուրճ, մանկական և կենդանական սնունդ, կաթնամթերք, քաղցրավենիք և այլն։ Հայտնի է հիմնականում KitKat, Maggi, Nescafe, Nesquik, Nestea արտադրանքներով։