Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Համաճարակի բռնկումից ի վեր վարակվել է 1394 մարդ, ապաքինվել է 1132-ը, մահացել՝ 17-ը։
Կարանտինում 6903 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 278։ Կորոնավիրուս է հատատվել Քոբուլեթի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ մոտ։ Ընտանեկան հյուրանոցում 18 անձ է եղել, որոնք այժմ հյուրանոցի տիրոջ հետ ինքնամեկուսացած են գտնվում, գրում է Sputnik Georgia-ն։
Բաթումի հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվում է 26 պացիենտ։
Հուլիսի 22-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում ուղիղ չվերթով 1200 զբոսաշրջիկ է այցելել Վրաստան: Օգոստոսի 19-ին երկրի միջկառավարական համակարգման խորհրդի նախագահ Ալեքսանդր Խոջենաշվիլին հայտարարել է, որ հյուրանոցների, բարերի, ակումբների և սրճարանների սպասարկող անձնակազմերն ինտենսիվ կերպով կթեստավորվեն։ Նման որոշումը պայմանավորված է տուրիստների թվի աճով, ինչն էլ իր հերթին բարձրացնում է սպասարկման ոլորտի աշխատողների վարակվելու շանսերը։