AM
24 August 2020 - 06:50 AMT

Վարչապետ․ 2019-ի հուլիսին միջին աշխատավարձը 193,955 դրամ էր, իսկ 2020-ի՝ 207,795

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում համեմատելով վերջին տարիների միջին աշխատավարձերի ցուցանիշները, գրել է, որ եթե 2019-ի հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193,955 դրամ, 2020-ի հունիսին՝ 198,335 դրամ, 2020-ի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207,795 դրամ:

Նա նշել է, որ 2020-ի հուլիսին ՀՀ-ում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել:

Նույն ցուցանիշը 2020-ի հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019-ի հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ:

Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019-ի հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606, 465, իսկ 2020-ի հունիսին 609,302 աշխատատեղերի միջև, ապա 2020-ի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613,062 աշխատատեղ:

«Պաշտոնական այս թվերն ապացուցում են, որ կառավարության հակաճգնաժամային այդ միջոցառումներն արդյունավետ են եղել: Ուզում եմ հիշեցնել, որ վերը նշված թվերը ձևավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա և այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պա տավորությունների հիմքում»,- ասվում է գրառման մեջ։

Վարչապետի ներկայացրած ԱՎԾ տվյալներում նշվում է այսպես կոչված կեղտոտ աշխատավարձը (գանձվող հարկերը ներառյալ)։

2020-ի ապրիլից ի վեր կառավարությունն ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակն աշխատատեղերի պահպանումն է և աշխատավարձերի անկումը կանխելը: