AM
24 August 2020 - 07:12 AMT

Լիխտենշտայնը ՄԻԵԴ-ում Չեխիայից պահանջում է հետ վերադարձնել «բռնագրավված» տարածքները

Լիխտենշտայնը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով Չեխիայից վերադարձնել այն հողատարածքները, որոնք «բռնագրավվել» են 1945 թվականին։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»։

Լիխտեյնշտայնի իշխանության տարածքը 160 կմ քառակուսի է։

Խոսքը 2000 կմ քառակուսու մասին է, այդ տարածքների վրա են ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ներառված Լեդնիցե տոհմական ամրոցն ու Վալտիցե բարոկկո ամրոցը։

Տարածքները «բռնագրավվել» են 1945 թվականին Չեխոսլովակիայի կողմից՝ կառավարության հրամանագրով, որով իշխանական ընտանիքները մեղադրվել են նացիստների հետ գործակցելու համար։

Իշխանությունը կարծում է, որ գործը շոշափում է ինքնիշխանության հետ կապված հարցեր։

Չեխիայից հայտնում են, որ գործը չպետք է քննի ՄԻԵԴ-ը, քանի որ դատարանը չի քննել իրադարձությունները, որոնք ծագել են մինչև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ընդունումը: