Սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ չեն հայտնաբերվում արդեն 10 օր, տեղեկացնում են Կառավարությունից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն օգոստոսի 23-ին մարզերում և Երևանում այցելել են մոտ 100 կազմակերպություն, հատկապես՝ հանրային սննդի օբյեկտներ. խախտումներ պրակտիկորեն չկան:
Կառավարությունից նշում են, որ վերահսկողական աշխատանքները կշարունակվեն, ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը։
Օգոստոսի 12-ին ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը 5-րդ անգամ երկարաձգվել է։ Երկրում տնտեսական գործունեության հետ կապված մի շարք սահմանափակումներ մեղմվել են։