Սիրիան զրկվել է էլեկտրականությունից գազամուղի պայթյունի հետևանքով։ Նավթի և բնական պաշարների նախարար Ալի Գանեմը հայտարարել է, որ դա ահաբեկչություն էր, գրում է ՌԻԱ Նովոստին Սիրիայի պետական Al-Ikhbariya հեռուստաալիքին հղումով։
Սիրիան զրկվել է էլեկտրականությունից Արաբական գազամուղի պայթեցման հետևանքով։ Էլեկտրաէներգետիկայի նախարար Զուհեյր Հարբութլին պետական հեռուստատեսության եթերում ասել է, որ Արաբական գազամուղի վրա պայթյունը, Դամասկոսի նահանգի Դոմայրա և Ադրա շրջանների միջև, հանգեցրել է էլեկտրամատակարարման խափանման երկրի ամբողջ տարածքում։
Երեք էլեկտրակայան է շարքից դուրս եկել, վերանորոգման աշխատանքներ են ընթանում, էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Դամասկոսի կենտրոնում արդեն կա էլեկտրականություն։
Պայթյունի վայրում բռնկված հրդեհը մարվել է։