Մինսկում ձերբակալել են ընդդիմության համակարգող շտաբի ղեկավար խմբի անդամներ Սերգեյ Դիլևսկուն և Օլգա Կովալկովային, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՆԳՆ-ից հայտնել են, որ ձերբակալությունը եղել է ադմինիստրատիվ գործի շրջանակում։
Կովալկովայի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ նա և Դիլևսկին ձերբակալվել են չարտոնված բողոքի ցույց կազմակերպելու համար։
Ավելի վաղ Բելառուսում քրգործ են հարուցել ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման փաստով։ Խորհուրդը ստեղծվել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ։
Օգոստոսի 9-ի ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ և մեծաթիվ ձերբակալություններով։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։