ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին խիստ պատժամիջոցների հավանականության մասին, եթե հաստատվի, որ ՌԴ իշխանությունները մեղսակից են հայտնի ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորմանը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է, որ «Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի, որոնց ֆոնին կխամրի ԱՄՆ հանրության արձագանքը 2016-ի նախագահական ընտրություններին ՌԴ միջամտությանը»,-գրում է BBC-ն։
Եվրոպական երկրների ղեկավարները ևս դատապարտել են Նավալնու թունավորումն ու կոչ են արել ՌԴ իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ ԵՄ քաղաքական գործիչերը հիշել են Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորումն ու մահափորձը Բրիտանիայում Սերգեյ Սկրիպալի դեմ՝ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու կոչով։
2018-ին նախկին ռուս հետախույզ Սերգել Սկրիպալին ու նրա դստերը Յուլիային թունավորելու համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին:
Ալեքսանդր Լիտվինենկոն Մեծ Բրիտանիա փախած նախկին ռուս պետանվտանգության փոխգնդապետ է, որին 2006-ին թունավորել են պոլոնիում-210 ռադիոակիվ նյութով։ Լիտվինենկոյի թունավորման և մահվան մեջ գլխավոր կասկածյալ էր համարվում Ռուսաստանի դաշնային պաշտպանության ծառայության սպա Անդրեյ Լուգովոյը։
Եվրոպայում կարծում են, որ կատարվածի համար «պատասխանատու է Պուտինը»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «դատարկ աղմուկ» է համարել Նավալնու թունավորմանը Կրեմլի և անձամբ Պուտինի մասնակցության մասին մեղադրանքները։
Նավալանին նախկինի պես կոմայում է՝ Բեռլինի Շարիտե կլինիկայում։ Մասնագետներն սում են, որ նա թունավորվել է։ Կրեմլում հայտարարել են, որ գերմանացի բժիշկները շտապել են եզրակացություններ անել և հրաժարվել են քրգործ հարուցել։