AM
26 August 2020 - 10:14 AMT

Նախարար․ 2019-ի ՀՆԱ-ի 2․4%-ը ՏՏ ոլորտի մասնաբաժինն է

ՏՏ ոլորտի մասնաբաժինը 2019-ին ՀՆԱ-ի 2․4%-ն է կազմել, հայտարարել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հայաստանում 2019-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7.6%։

«Մենք կարծում ենք, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտին տրվող արտոնությունները միանշանակ տեղին են և արդարացված: Դա խթանում է նոր գաղափարներով հանդես եկող ընկերություններին: Ոլորտի զարգացման համար ամեն մի ծախսված գումար հետ է ստացվում», – ասել է Արշակյանը:

ԲՏԱ նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման շրջանակում ևս ծրագրեր է իրականացնում։ 17-րդ միջոցառման շրջանակում 10-30 մլն աջակցություն է ուղղվել վիրուսի դեմ պայքարում նորարար նախագծեր ունեցող ընկերություններին ու տնտեսվարողներին։