AM
29 August 2020 - 07:06 AMT

Մասկը խոզի ուղեղում տեղադրված իմպլանտ է ներկայացրել

Միլիարդատեր Իլոն Մասկի հիմնադրած Neuralink ընկերությունը ներկայացրել է ուղեղային իմպլանտ՝ տեղադրված խոզի ուղեղում։ Ընկերությունում հույս ունեն, որ տեխնոլոգիան թույլ կտա բուժել նյարդաբանական հիվանդությունները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Կենդանու ուղեղում արդեն 2 ամիս է 8 մմ մետաղադրամի չափի իմպլանտ է տեղադրված։ Ամեն անգամ, երբ խոզն ինչ-որ բան է հոտոտում կամ դիպչում, սարքն իմպուլսներ է գրանցում։

Մասկը հույս ունի, որ նման իմպլանտները կօգնեն բուժել Ալցհայմերի հիվանդությունը և դեմենցիան։

Նա հուսով է թույլտվություն ստանալ՝ 2020-ին սարքն առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրելու համար։

Նախկինում արդեն մի քանի նման փորձարկում արվել է, իմպլանտները թույլ են տվել մարդկանց մտքի ուժով դրան միացված ռոբոտի միջոցով պարզ գործողություններ իրականացնել։