Բոստոնի բժշկական կենտրոնի հետազոտողները պլացենտայի (ընկերք) հյուսվածքի այնպիսի հատկություն են հայտնաբերել, որը կարող է կարևոր դեր ունենալ կորոնավիրուսով վարակված մորից պտղին վիրուսի փոխանցումը կանխելու գործում, փոխանցում է Science Daily-ն։
Հետազոտության արդյունքները փաստում են՝ Covid-19 վիրուսը հասնում է պլացենցա՝ պտղի մոտ վարակի թե առկայության, թե բացակայության դեպքում, ինչը ցույց է տալիս պլացենտայի դերը կորոնավիրուսով վարակման դեմ պաշտպանելու գործում, քանի որ մինչ այս հավաքված տվյալները փաստում են, որ մորից նորածնին կորոնավիրուսի փոխանցման ցուցանիշը 5%-ից ցածր է։
Հրապարակված տվյալները փաստում են պլացենտայի հյուսվածքների կարևորությունը Covid-19-ի փոխանցման ուղիների ուսումնասիրման համար՝ նպատակ ունենալով հետազոտել, կանխել, բուժել վիրուսի փոխացումը։
Ըստ հետազոտողների՝ մորից պտղին վիրուսի փոխանցման ընթացքի ուսումնասիրումը կարող է հնարավորություն տալ ավելի լավ հասկանալ մարդու այլ հյուսվածքներում վիրուսի փոխանցումը։
«Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պլացենտան պաշտպանում է պտուղը տարբեր վիրուսներից, և հասկանալով թե այն կոնկրետ ինչպես է պաշտպանում պտղին կորոնավիրուսից, կարելի է նոր մեթոդներ բացահայտել վարակի կանխարգելման ու բուժման համար»,-ասել է հետազոտող Էլիշա Վաշմանը։
Գիտնականները նաև ապացուցել են, որ պլացենտայի մակերևույթին սպիտակուցների եզակի նմուշներ կան (TMPRSS2 և ACE2), որոնք կարևոր են կորոնավիրուսի վարակի մուտքի համար։
2020-ի մարտ և ապրիլ ամիսներին հետազոտողները վարակված մոր և պտղի 15 դեպք են ուսումնասիրել, դրանցից 5-ի դեպքում վարակը մորից պտղին է փոխանցվել։ Դրական դեքերը համեմատվել են բացասական 10 դեպքի հետ, հետազոտողները համոզվել են, որ վարակն առկա է պլացենտայում՝ անկախ պտղի մոտ լինել-չլինելուց: