Իրանում 200-ից ավելի մարդ է տուժել քլորի բալոնի պայթյունից, փոխանցում է Lenta.ru-ն։
Ընդհանուր առմամբ բժշկական օգնություն է ցուցաբերվել 217 մարդու, նրանցից 106-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Զոհեր չկան։
Դեպքը տեղի է ունեցել Զանջիր գյուղում, թունավոր նյութով բալոնները գտնվել են բեռնատար մեքենայում, տեղափոխման ընթացքում դրանցից մեկը պայթել է։
Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի Ուեսթլեյք քաղաքում քլորի արտահոսք էր եղել «Լաուրա» փոթորկի պատճառով։ Այդ ժամանակ տեղացիներից խնդրել էին տնից դուրս չգալ։