AM
5 September 2020 - 09:27 AMT

Քանյե Ուեսթի 3 տարի չհրապարակված հոլովակը համացանցում է

Ռեժիսոր Էլի Ռասել Լիննեցն իր ինսթագրամյան էջում հրապարակել է Քանյե Ուեսթի՝ 3 տարի առաջ նկարահանված ու չհրապարակված տեսահոլովակը, որի գլխավոր հերոսները հեռուստաաստղեր Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեներն են։

Տեսահոլովակը նկարահանվել է Feel Me երգի հիման վրա։

«Ես այս տեսահոլովակը նկարել եմ 3 տարի առաջ։ Դեռ ոչ ոք այն չի տեսել»,-գրել է նա։

Թե ինչու է ռեժիսորը միայն 2020-ին որոշել հրապարակել տեսահոլովակը, հայտնի չէ։