AM
5 September 2020 - 13:36 AMT

Ամերիկացի 10-ամյա տղան $315,000 է հավաքել` ոստիկան-շների համար զրահաբաճկոններ գնելու

ԱՄՆ Օհայո նահանգից 10-ամյա տղայի հիմնադրած բարեգործական հիմնադրամը հավաքել է ավելի քան $315,000՝ ոստիկանների և ռազմական շների համար զրահաբաճկոններ գնելու նպատակով:

Տղայի մոր խոսքով՝ երկու տարի առաջ միասին իրավապահ մարմիններում դիտում էին կենդանիների մասին հաղորդում, այդ ժամանակ որդին նկատել է, որ շները չունեն նույն պաշտպանությունը, ինչ ոստիկանությունը: Նրանց ընտանիքը ստեղծել է հատուկ ֆոնդ՝ զրահաբաճկոնների համար գումար հավաքելու նպատակով։

CNN-ի փոխանցմամբ՝ մինչ օրս հնարավոր է եղել բաճկոն գնել ԱՄՆ 23 նահանգի, Կանադայի և Աֆղանստանում գտնվող ռազմական 257 շան համար: