AM
11 February 2009 - 13:40 AMT

ՀՀ տնտեսության նախարարը ուսանողներին կոչ է արել չնայած ոչ բարձր աշխատավարձին խուսափել պետական սեկտորում աշխատելուց

Չորեքշաբթի օրը Երեւանի Պետական Համալսարանում կայացել է Հայաստանի տնտեսության նախարար Ներսես Երիցյանի հանդիպումը ԵՊՀ ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: «Մեր հանդիպման գլխավոր նպատակը կայանում է նարնում, որպեսզի պետական սեկտորում ներգրավենք խելացի եւ ժամանակակից գիտելիքներ ու ձիրք ունեցող աշխատակիցների»,- ասել է նախարարը: Նրա խոսքով, ներկայումս Հայաստանում իրագործվում են պետական սեկտորի կառավարման բարեփոխումներ, ինչի հետ կապված գիտելիքների հանդեպ նոր պահանջներ եւ խնդիրներ են առաջանում, որոնց լուծումը հնարավոր է գտնել համալսարաններում:

Գաղտնիք չէ, որ պետական սեկտորում աշխատավարձը բարձր չէ, բայց, նրա կարծիքով, այստեղ լայն հնարավորություններ են ընձեռվում նրանց համար, ովքեր հետագայում պատրաստվում են իրենց մասնագիտական կարիերան կապել պետական պաշտոնի ծառայության հետ: «Բացի այդ, պետությունը ներգրավված է զանազան ծրագրերի մեջ, եւ եթե մենք դրանց իրագործման համար շրջանավարտներ ենք ներգրավում, դա նշանակում է, որ նրանք հնարավորություն կստանան ավելի արագ դառնալ մրցունակ մասնագետներ շատ ավելի բարձր մակարդակի, քան, ասենք, միջին եվրոպացին կամ ամերիկացին»,- ավելացրել է նա:

ԵՊՀ-ում կայացած հանդիպման ընթացքում Ներսես Երիցյանը հայտնեց, որ արդեն ավարտվել է Նախարարության կառույցի բարեփոխման առաջին փուլը, որն ուղղված է միջազգային չափանիշներին: «Բարեփոխումների արդյունքում առաջացել են ավելի քան 40 նոր աշխատանքային տեղեր, որոնք մեկ ամսվա ընթացքում կզբաղեցվեն ազատ մրցույթի պայմաններում: Տեղեր կան նաեւ ենթաբաժինների ղեկավարների համար, որտեղ, անխոս, առաջանում է աշխատանքային փորձի վերաբերյալ հարցը, բայց ինչպես ասաց նախարարը, միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի աշխատանքային տեղեր ստեղծվեն ոչ մեծ աշխատանքային փորձով անձանց համար` նոր գործառույթներ իրականացնելու համար: Նա բացատրեց, որ հայտերի համար այդ ազատ պաշտոնները ստուգվելու են գիտելիքներով եւ ձիրքով, որոնք համապատասխանում են դիպլոմում նշված բակալավրի եւ մագիստրոսի մակարդակներին:

«Մեծ փոփոխություններ են սպասվում նաեւ առեւտրի ոլորտում` կապված ապրանքների որակի գնահատման համակարգի հետ, որտեղ այնպիսի մասնագետների անհրաժեշտություն կառաջանա, ինչպիսիք են ինժեներները, քիմիկոսները, տնտեսագետները, իրավաբանները»,- հաղորդեց տնտեսության նախարարը: Նա նշեց, որ Հայաստանը համաձայնագիր է ստրորագրել ԵՄ հետ ազատ առեւտրի մասին, որը նպաստում է նշված բարեփոխումների իրականացմանը, լրացուցիչ ներդրումների ներհոսքին տեխնիկական խոչընդոտների հաղթահարման համար, որոնք գոյություն ունեն այսօրվա բիզնեսում:

Ներսես Երիցյանի շոշափած երրորդ ուղղությունը վերաբերում էր դիսերտացիոն կամ դիպլոմային աշխատանքներին, որոնց հիմքում լուսաբանված խնդիրների եւ հարցերի լուծումն է լինելու: Այդ նխատակով նախարարն առաջարկեց համալսարանում ստեղծել համախատասխան ուսանողների ընտրության խորհուրդ, այդ ուսանողներն իրենց հերթին կհավաքեն այդ թեմայի լուսաբանման մեջ հետաքրքրված լսարան: Այդ աշխատանքի հիման վրա նախարարությունում կկազմակերպվի քննարկում եւ հեղինակին ցույց կտրվի այն տեղը, որին նա կարող է հավակնել: Նման քննարկումները կարող են շոշափել նաեւ բիզնեսի ոլորտը: Դա նույնպես սեփական ունակությունները իրագործելու հնարավորություն է, այսպես կոչված «աուտսորսինգ»: