Մասաչուսեթսի հիվանդանոցի հետազոտողներն ուսումասիրել են մինչև 8 տարեկան երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ընտանի կենդանի կորցնելու դեպքում: Պարզվել է, որ նման դեպքում երեխայի մոտ ընկճվածությունը կարող է 3 տարի և ավելի տևել, փոխանցում է PM-ն։
Հետազոտողներն ընտրել են մինչև 7 տարեկան 6260 երեխայի ու բաժանել նրանց 3 խմբի՝ նրանք, որոնք երբևէ չեն ունեցել ընտանի կենդանի, ունեցել ու կորցրել են, և նրանք, ովքեր շարունակում են խնամել որևէ ընտանի կենդանի։
Ըստ գիտանականների՝ հոգեբանական պաթոլոգիայի ախտանիշեր կան ավելի շատ այն երեխաների մոտ, որոնց կենդանին մահացել է, քան նրանց մոտ, ովքեր շարունակում են խնամել կենդանուն։ Սակայն դեպրեսիայի և սթրեսի մակարդակը հավասար է կենդանի կորցրած և երբեք կենդանու չխնամած երեխաների մոտ։
Ընդ որում, գիտնականները փաստել են, որ տղաներն ավելի ծանր են տանում ընտանի կենդանու մահը, քան աղջիկները։ Նման արդյունքը կախված չէ նրանց սոցիալական կարգավիճակից կամ այլ դրությունից։
Ըստ հետազոտությունների՝ ընտանի կենդանիներ ունեցող մինչև 7 տարեկան երեխաների 63%-ը բախվում է նրանց մահվան հետ։