Թեհրանը դատապարտել է Բահրեյնի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին որոշումը՝ ամոթալի քայլ անվանելով այն։ Այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Բահրեյնի և Իսրայելի միջև ամոթալի քայլ է Մանամայի կողմից, որը զոհաբերում է Պաղեստինի գործն ու այդ ժողովրդի պայքարի ու տառապանքների տասնամյակները հանուն ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բահրեյնի թագավորոթյունն ու Իսրայելն ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել։
Օգոստոսի 13-ին Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄԷ-ն համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին։ Ըստ պայմանավորվածությունների՝ Իսրայելը կկասեցնի իր ինքնիշխանության տարածումը Հորդանանի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի վրա, ինչը նախատեսված է պաղեստինա-իսրայելյան կարգավորման ամերիկյան ծրագրով։