AM
12 September 2020 - 10:22 AMT

Տուգանք, մեկուսացում, պարտադիր ընթերցանություն․ Թուրքիայի Սաքարյայում կպատժեն դիմակ չդնողներին

Թուրքիայի Սաքարյայի նահանգապետի որոշմամբ՝ դիմակ չկրողները ոչ միայն կտուգանվեն, այլև կպարտավորվեն 3 օր մեկուսանալ ու 10 գիրք կարդալ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը։

Չի հստակեցվում, թե 10 գիրքն ինչքան ժամանակում պետք է կարդալ և ինչպես է վերահսկվելու պահանջի կատարումը։

Սեպտեմբերի 8-ից Թուրքիայում բաց և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Օրենքը խախտողների նկատմամբ պատժամիջոցները սահմանում է տվյալ նահանգը։

Սեպտեմբերի 12-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 288,000 մարդ, մահացել՝ մոտ 7000-ը։