AM
15 September 2020 - 12:43 AMT

ԵՄ-ն չի ընդունել Լուկաշենկոյի լեգիտիմությունը

Եվրամիությունը հրաժարվել է ընդունել Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լեգիտիմությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, փոխանցում է Lenta.ru-ն:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ում կարծում են, թե Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունները կեղծված են:

Օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո Բելառուսում բազմամարդ ցույցեր են. ընդդիմությունն ու քաղաքացիների մի մասը չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Երկրում ուժայինների ու քաղաքացիների միջև բախումներ են, պարբերաբար ձերբակալվում են հարյուրավոր մարդիկ: