«Թամարա ֆրուտ» հայկական ընկերությունը դիմել է Հայաստանի Կառավարության օպերատիվ շտաբը իրեն $3,4 մլն չափով բյուջետային երաշխիք հատկացնելու խնդրանքով: Այդ մասին հինգշաբթի օրը` կառավարական նիստին հայտնել է Հայաստանի տնտեսության նախարար Ներսես Երիցյանը: «Նման միջոցների ձեռնարկումը բխում է ճգնաժամային իրադրության տրամաբանությունից եւ մեծ ազդեցություն կունենա ընկերության զարգացման վրա»,- նշել է Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով, նման երաշխիքը թույլ կտա ստեղծել մոտ 120 նոր աշխատանքային տեղեր, իրագործել մոտ 3 հազ. տոննա օրգանական հումքի գնում, ապահովել 8,6-8,8 մլն դրամի պատրաստի արտադրության արտահանումը, որից ավելի քան 70% բաժին է ընկնում Ռուսաստանին եւ ԵՄ-ին:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի տնտեսության նախարարության ղեկավարը ասաց, որ արդեն 2010թ.-ից ընկերությունում միջազգայնորեն ճանաչված ֆինանսա-աուդիտորական ընկերության կողմից աուդիտ է անցկացվելու:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նկատել է, որ տվյալ քայլով նոր էջ է բացվում պետական եւ մասնավոր սեկտորի միջեւ համագործակցության հարցում եւ ավելացրել է, որ այդպիսի մեխանիզմը նոր հնարավորություններ է ընձեռում «Թամարա ֆրուտ» ընկերության համար: «Թամարա ֆրուտ» ընկերությունը միջազգային սերտիֆիկատներ ունի եւ կարող է արտահանել իր արտադրությունը միջազգային շուկաներ, որտեղ նման արտադրության պահանջարկն ավելի մեծ է, իսկ գները` հայրենականից 40%-50%-ով ավելի բարձր»,- ասել է նա:
«Թամարա ֆրուտ» ընկերությունը հիմնադրվել եւ գործում է Հայաստանում 2002թ.-ից: Ընկերությունը մասնագիտանում է բանջարեղենի, մրգերի եւ հատապտուղների արագ սառեցման բնագավառում: Դրա հետ զուգահեռ ընկերությունն արտադրում է հյութեր, օշարակներ, մուրաբաներ, ջեմեր եւ բանջարային պահածոներ: