AM
25 September 2020 - 07:38 AMT

Հոկտեմբերիի 1-ից բուժնշանակության որոշ ապրանքներ կներմուծվեն մաքսատուրքով

Հոկտեմբերիի 1-ից բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ լրանում է ԵԱՏՄ տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը:

Ըստ ՊԵԿ-ի՝ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներով 2020-ի մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը որոշ ապրանքներ ազատված են մաքսատուրքից։

Եվ քանի որ լրանում է ժամկետը, հոկտեմբերի 1-ից կկիրառվեն հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։