AM
2 Հոկտեմբեր 2020 - 16:12 AMT

Beeline-ն անվճար բջջային կապ կտրամադրի արցախցիներին

Արցախից եկած հայրենակիցները կարող են մեկ ամիս անվճար օգտվել Beeline-ի BeeFree 1900 փաթեթից։

Դրանում ներառված է 200 րոպե դեպի Արցախի և ՀՀ բոլոր տեղական ցանցեր, 5 ԳԲ բջջային ինտերնետ և Telegram, Viber, WhatsApp, Messenger, BeeTV հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն։

Փաթեթին միանալու համար պետք է անձնագրով մոտենալ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներից որևէ մեկը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։