ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հոկտեմբերի 3-ին կմեկնի Թուրքիա՝ այդ թվում «իրավիճակը Կովկասում քննարկելու նպատակով»։ Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարությունը։
Հոկտեմբերի 3-5-ը Պետդեպի աշխատակիցը կլինի Անկարայում և Ստամբուլում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռիկերը հանդիպելու է թուրք գործընկերների հետ՝ զարգացնելու համար հարաբերությունները ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակցի հետ, ինչպես նաև քննարկելու իրավիճակն Արևելյան Միջերկրականում և Կովկասում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ հայտնի չեն։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։