AM
17 February 2009 - 07:21 AMT

Հայաստանն ու Եվրամիությունը խորացնում են առեւտրատնտեսական համագործակցությունը

Փետրվարի 17-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի ութերորդ նիստին: Նիստի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, եվրոպական կողմից` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ երկկողմ առեւտրային հարաբերությունների վարչության պետի տեղակալ Ֆիլիպ Քյուիսոնը։

Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ՀՀ եւ ԵՄ միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի իրագործման ընթացքը, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր, Հայաստանում տեղի ունեցած վերջին տնտեսական զարգացումները, ներդրումային միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Քննարկման ենթակա առանցքային հարցերն են. երկկողմ աեւտրի հետագա ընդլայնման հնարավոր տարբերակները` ներառյալ ՀՀ-ԵՄ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հնարավորությունը, Եվրամիության կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացի եզրափակիչ փուլը, Հայաստան-ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» առեւտրային ռեժիմի շրջանակներում երկկողմ առեւտուրը, մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, Արեւելյան գործընկերության նախաձեռնությանն առնչվող այլ հարցեր։