Տելեգրամի Infoteka24 ալիքը հրապարակել է նոր տեսանյութ, որտեղ փաստեր կան Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից սիրիացի գրոհայինների ներգրավվածության մասին։
Կայքը հայտնի է իր թուրքամետ ուղղվածությամբ և, ըստ երևույթի, ունի հավաստի աղբյուրներ, փոխանցում է Aysor.am-ը:
Արցախում Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական գործողություններում ադրբեջանական կողմից մասնակցում են ահաբեկիչներ, այդ երկրի բանակն օգնություն է ստանում Թուրքիայից։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։