AM
20 July 2002 - 16:12 AMT

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԵՆ ՓՈՓՈԽՎԻ` ԱՆԿԱԽ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

Անկախ այն բանից, թե ով կհաղթի ԼՂՀ նախագահական ընտրություններում, հակամարտության կարգավորման խնդրի նկատմամբ ղարաբաղյան կողմի մոտեցումները չեն կարող փոփոխվել: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` բացատրելով ասվածը նրանով, որ դրանք մշակվել են ժողովրդի կողմից: Նախագահի խոսքերով, Ղարաբաղի ղեկավարությունը – ժողովուրդն իր հստակ դիրքորոշումն ունեն` Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ Ադրբեջանին ԼՂՀ ենթակայությունը բացառվում է: Ղուկասյանի կարծիքով, միջազգային հանրությունը պետք է ողջունի առաջիկա ընտրությունները, քանի որ ընտրությունների այլընտրանքը դիկտատուրան է, ինչը չի կարող խրախուսվել: