Իրանական պետական IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի սահմանի հարևանությամբ՝ Արաքսի առափնյա շրջաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտող ուժերի հակաօդային համակարգերը 1 ռազմական ինքնաթիռ և 2 անօդաչու սարք են են թիրախավորվել և խոցել։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեռ իրենց պարզ չէ, թե դրանք ում են պատկանել՝ հայկական, թե ադրբեջանական կողմին։ Սակայն հայտնի է, որ օդուժ մարտերում կիրառում է ադրբեջանական կողմը, հետևաբար, մեծ հավանականությամբ, խոսքն ադրբեջանի զինուժի տեխնիկայի ոչնչացման մասին է։
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական կողմն է ակտիվ կիրառում ավիացիա, այդ թվում՝ ադրբեջանական և թուրքական զինուժներին պատկանող անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ։