AM
17 October 2020 - 11:17 AMT

Չինաստանը փորձարկել է կամիկաձե անօդաչուների միաժամանակյա խմբային արձակման համակարգ

Չինաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ակադեմիան փորձարկել է մահապարտ անօդաչու թռչող սարքերի զանգվածային արձակման համակարգ։ Ըստ Business Insider-ի՝ այն միաժամանակ կարողանում է բաց թողնել մի քանի տասնյակ սարք, ունի 48 բջիջ։

Սարքերի թևերը ծալովի են, ունեն հատուկ մարտագլխիկ, տեսախցիկ։

Թեև հայտարարված չէ, թե ինչ ԱԹՍ է ներգրավվել փորձարկումներին, սակայն, ըստ աղբյուրի ենթադրության, այն չինական արտադրության առաջին մարտավարական հարվածային անօդաչուն է՝ 9 կիլոգրամանոց CH-901-ը։