Արդշինիվեստբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: Սերտիֆիկատը շնորհվել է AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական ընկերության կողմից, 2008թ. դեկտեմբերին, Արդշինինվեստբանկում իրականացված որակի կառավարման ստանդարտի համապատասխանության աուդիտի դրական եզրակացության հիման վրա:
Սերտիֆիկատի տրամադրումը վկայում է այն մասին, որ Բանկում աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացը, ինչպես նա- մատուցվող ծառայությունների սպասարկման որակը համապատասխանում է միջազգային չափանիշերին: ISO 9001:2000 սերտիֆիկացման գործընթացում Բանկը համագործակցել է Intagrated management solutions միջազգային փորձ ունեցող կազմակերպության հետ:
Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Արամ Անդրեասյանը. «ISO 9001:2000 սերտիֆիկատի տրամադրումը այն մեծածավալ աշխատանքի արդյունքն է, որը մշտապես իրականացվում է Բանկի կողմից` առավել որակյալ – ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման, ինչպես նա- այդ գործընթացները կառավարելի – վստահելի դարձնելու համար: Արդշինինվեստբանկն, այն փոքրաթիվ հայաստանյան առ-տրային բանկերից է, որն ունի այդ սերտիֆիկատը»:
Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում – ներկայացուցչություն Փարիզում: 2008թ. արդյունքներով, բանկը զուտ շահույթի մեծությունով, զբաղեցնում է առաջին, վարկային ներդրումների – ընդհանուր կապիտալի մեծություններվ` երկրորդ, իսկ ընդհանուր ակտիվների – ընդհանուր պարտավորությունների մեծություններով` երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Ժամանակակից տեխնոլոգիաները – փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով – կանխիկ դրամով: Այսօր Արդշինինվեսբանկի ծառայություններից օգտվում են շուրջ 157000 ֆիզիկական – իրավաբանական անձինք:
2008թ. Բանկն արժանացել է Moody’s-ի Ba1 երկարաժամկետ – Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների – Ba3 երկարաժամկետ – Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նա- ֆինանսական կայունության (BFSR) «D-» վարկանիշին: