«Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամներ են, եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններից է»,- Երեւանում հայտարարել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Լիդի Պոլֆերը: Նա ասել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը դրական խթան կհանդիսանա ամբողջ տարածաշրջանի համար` ավելացնելով, որ այդ հարցը քննարկվել է եւ Բաքվում, եւ Երեւանում: Միեւնույն ժամանակ, Լ.Պոլֆերը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իր լուծումը կստանա մոտ ժամանակներս: