AM
21 February 2009 - 10:20 AMT

Սորոսը համաշխարհային ֆինանսական ճգնաժամը համեմատել է Խորհրդային Միության փլուզման հետ

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ չի կանխատեսում տնտեսական եւ ֆինանսական իրավիճակի բարելավում մոտ ապագայում: Նման հայտարարություն նա արել է Կոլումբիայի համալսարանում կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ:

Նրա խոսքերով, համաշխարհային ֆինանսական համակարգն ապաինտեգրվել է, նա համեմատել է այս իրավիճակը Խորհրդային Միության փլուզման հետ եւ ասելէ, որ գործերն ավելի վատ են, քան ԱՄՆ-ում 30-ական թվականներին` Մեծ դեպրեսիայի ժամանակ: «Մենք բոլորս դարձանք ֆինանսական համակարգի փլուզման վկաները եւ ոչինչ չի վկայում այն մասին, որ ճգնաժամն արդեն իր հատակին է հասել»,-հայտարարել է Ջ.Սորոսը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: