AM
1 November 2020 - 11:28 AMT

Թուրք բասկետբոլիստ․ Ահաբեկչությունը նոր դեմք ունի՝ Էրդողանի

Թուրք հայտնի բասկետբոլիստ Էնես Քանթերը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ահաբեկչական քաղաքականությունը։

«Տերորիզմը նոր դեմք ունի։ 31 կոնֆլիկտ 10 երկրի հետ` 10 տարում։ Աշխարհը պետք է հասկանա, որ կոնֆլիկտներ ստեղծողը Թուրքիան չէ, այլ Էրդողանի ռեժիմը։ Հունաստան, Ռուսաստան, Կիպրոս, Լիբանան, Հայաստան, Սիրիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս + քրդեր։ Եկեք վերջ տանք բռնապետությանը և սկսենք խաղաղություն կառուցել»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։