AM
4 November 2020 - 11:36 AMT

ԶԼՄ․ Զելենսկին կասեցրել է ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչների մատակարարումն Ադրբեջանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կասեցրել է «Ուկրսպեցէքսպորտի» պայմանագրի իրականացումը, որով Ադրբեջանին պետք է Պ-18 ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչներ մատակարարվեին, գրում է ZN.UA-ն՝ սեփական աղբյուրների վրա հղումով։

Նշվում է, որ Զելենսկին հանձնարարականը տվել էր բանավոր՝ մոտ մեկ ամիս առաջ, երբ սկսվեցին ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Նախագահի որոշման մասին տեղեկացվել էին փոխվարչապետ, արդյունաբերության ռազմավարական ոլորտների նախարար Օլեգ Ուորսկին և ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

Ուկրաինայում են վերանորոգվում ադրբեջանական ՄիԳ-29 և Լ-39 ինքնաթիռները։ Այդ աշխատանքները մասնավորապես կատարվում են Լվովի և Չուգուևի ավիավերանորոգման գործարաններում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։