AM
9 November 2020 - 07:03 AMT

Թուրքիան փակել է դիտակետը սիրիական Համայում

Սիրիայի Համա նահանգն ամողջապես անցել է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ՝ թուրքական զորքերն ավարտել են իրենց դիտակետի փակումը Մուրեկ բնակավայրի մոտ, գրում է «Իզվեստիան»։

Վերջին տարիներին առաջին անգամ նահանգում բարձրացել է Սիրիայի դրոշը։ Բացի այդ, այժմ տեղի բնակիչները, որոնք վախենում էին տուն վերադառնալ, կկարողանան անել դա։ Թուրքիան զորքերի դուրսբերումը ընկալվում է որպես խաղաղ կյանքի վերջնական հաստատում։ Մարդիկ զանգվածաբար վերադառնում են։

Սիրիացիները բողոքում էին ռուս զինծառայողներին թուրքամետ զինյալների կողմից բռնության դրսևորումներից։ Հոկտեմբերին ՌԴ-ն կոչ էր արել Թուրքիայի միջոցներ ձեռնարկել Իդլիբի գոտում ահաբեկիչների ոչնչացման ուղղությամբ։