ՌԴ ԱԳՆ-ն դրական է գնահատել Բաքվի արձագանքը ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպին։
«Փաստը, որ Բաքուն միանգամից ընդունել է իր մեղքը, դրական ենք գնահատում։ Նշում ենք նաև ադրբեջանական կողմի հավաստիացումներն առ այն, որ տեղի կունենա միջադեպի օպերատիվ քննություն, և մեղավորները պատիժ կկրեն», – նշվում է հայտարարությունում։
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը «սխալմամբ խոցվել է Ադրբեջանի կողմից»։ Երևանն, իր հերթին, շեշտել է, որ միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: «Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք»,- հայտարարել են ԱԳՆ-ից։