AM
24 February 2009 - 15:14 AMT

UNIDO ներկայացուցիչը ՀՀ Էկոնոմիկայի նախարարին ծանոթացրել է Մասնավոր հատվածի զարգացման ծրագրին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Արդյունաբերական քաղաքականության – մասնավոր հատվածի զարգացման մասնաճյուղի պատասխանատու Մուհամեդ Լամին Դաուին: ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության ներկայացուցիչը Հայաստան է ժամանել մասնակցելու «Կամուրջ» 6-րդ ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով «ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության` UNIDO-ի Մասնավոր հատվածի զարգացման ծրագիրն՝ ուղղված ՓՄՁ-ների առ-տրային – արտադրողական հնարավորությունների ընդլայնմանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում»:

Օգտագործելով Հայաստանում գտնվելու առիթը՝ պարոն Մուհամեդ Լամին Դաուին փետրվարի 23-ին հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: Հյուրի կողմից նախարարին է ներկայացվել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Արդյունաբերական քաղաքականության – մասնավոր հատվածի զարգացման մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները, այն է` մասնավոր հատվածի զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աջակցություն (խորհդատվություն, փորձագետների տրամադրում, կարողությունների ձ-ավորում); համաշխարհային – տեղական բիզնեսների միջ- գործընկերության ապահովում – բիզնես կապերի ամրապնդում (կլաստերների – կոնսորցիումների ստեղծում, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության խթանում, բիզնես տեղեկատվության տրամադրում, ՏՀՏ ծառայությունների մատուցում – այլն):

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են վերոնշյալ ուղղությունների ներքո համագործակցության – օժանդակության տրամադրման հնարավորությունները: Ներսես Երիցյանն ընդգծել է, որ ՄԱ Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համագործակցությունը օգտակար կարող է լինել Հայաստանի համար թե՛ կլաստերների ստեղծման, – թե՛ կարողությունների ձ-ավորմանը նպաստող ծառայությունների մատուցման առումներով:

Անդրադառնալով գործարար միջավայրի բարելավման խնդիրներին` Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը գտնվում է ԵՄ-ի հետ Ազատ առ-տրի համաձայնագրի կնքման բանակցային փուլում – պատրաստ է ինստիտուցիոնալ բարեփոխումների: Ներսես Երիցյանը նա- տեղեկացրել է պարոն Մուհամեդ Լամին Դաուին, որ ՓՄՁ -ների աջակցության համար Եր-անում բացվել – գործում է Հաշվապահական հաշվառման կենտրոն – նշել է, որ նախատեսվում է այն ընդլայնել, որպեսզի սկսնակ գործարարները կարողանան այնտեղ կարգավորել իրենց հուզող բոլոր խնդիրները – ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Հայաստանում UNIDO գրասենյակը գործում է 2005թ. մայիսից: Ներկայումս UNIDO-ն ներկայացուցչություններ ունի աշխարհի 42 երկրներում: UNIDO-ն հիմնադրվել է 1966թ. ՄԱԿ-Ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւով: 1985թ. UNIDO-ն դարձավ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններից մեկը` իր առանձին բյուջեով եւ կառավարման համակարգով: Կազմակերպության կենտրոնը գտնվում է Վիենայում: