«Գազպրոմը» 2020-ի սեպտեմբերին սկսել է ակտիվորեն վերադարձնել թուրքական շուկայում իր դիրքերը, որն իր նշանակությամբ ՌԴ համար երկրորդն է Գերմանիայից հետո։
Սեպտեմբերին ընկերությունը 1․9 մլրդ խմ գազ է վաճառել Թուրքիային՝ սա ամենամեծ ցուցանիշն է 2020-ի հունվարից ի վեր։ Իսկ 2019-ի նույն ցուցանիշի համեմատ արտահանումը գրեթե կրկնապատկվել է՝ 1․07 մլրդ խմ-ից։ Օգոստոսին «Գազպրոմը» 1․37 մլրդ խմ գազ էր մատկարարել, իսկ 2020թ․ հունվար-սեպտեմբերին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ առաքումները նվազել էին 25%-ով` մինչև 8․845 մլրդ խմ։
2020-ի սկզբից «Գազպրոմը» կորցնում էր իր տեղը թուրքական շուկայում։ Օրինակ՝ 5 ամսվա ընթացքում, ընդհուպ մինչև հուլիս, Թուրքիա գազի մատակարարման առաջատարն Ադրբեջանն էր։ Աճում էին մատակարարումները նաև Կատարից ու Ալժիրից, ինչպես նաև ԱՄՆ-ից, գրում է «Վեդոմոստին»։
Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի Էներգետիկայի կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Կապիտոնովը չի կարծում, որ Թուրքիան նվազեցնում էր ռուսական առաքումները քաղաքական պատճառով՝ ավելի շուտ ընտրելով ավելի էժան տարբերակը։
Ըստ Կապիտոնովի, սեպտեմբերին Գազպրոմի» առաքումների վրա անդրադարձել է նավթի գների գարնանային անկումը և ռուսական գազը մրցունակ է դարձել թուրքական շուկայում։ Ըստ վերլուծաբանի` մինչև տարեվերջ ռուսական գազի առաքումը Թուրքիա կշարունակի աճել։
2019-ին Թուրքիան նվազեցրել էր ռուսական գազի գնումը մինչև 15․5 մլրդ խմ։ 2021թ․ վերջում «Գազպրոմի» 8 մլրդ խմ գազի առաքման վերաբերյալ պայմանագիրը Botas-ի և մի շարք թուրքական ընկերությունների հետ ավարտվում է և, ըստ փորձագետների, պետք է ջանքեր գործադրվեն այդ պայմանագրերի գոնե մի մասը երկարացնելու համար։