Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված՝ դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը:
Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը` նշելով, որ Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն համար նախատեսված էր 300 տոննա սահմանաչափ։
Նշվում է, որ կնքվել է 255 պայմանագիր մոտ 236 տոննա ձկան որս իրականացնելու համար։ Որսաշրջանի ամբողջ ընթացքում որսվել է մոտ 204 տոննա ձուկ։ Որսի համար սահմանվել և կահավորվել էր 25 մուտքի կետ, սակայն լիճ մտել են 19 կետից։
Այս կարգավորումների նպատակն է՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը՝ դրանով կանխելով կապտականաչ ջրիմուռների ակտիվացումը։
Օգոստոսի կեսից Հայաստանում տարիների արգելքից հետո մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսությունը։
Ձուկ բռնել կարելի է միայն ցերեկը և միայն նրանց, ովքեր ունեն համապատասխան արտոնագիր։ Առանց դրա՝ Սևանա լճից ապօրինի ճանապարհով որսված ձուկն առգրավվելու է։ Թույլատրված են ցանցեր՝ 40 մմ փոքր վանդակներով, որպեսզի խոշոր սիգեր չբռնվեն։ Արգելվում է որսալ ձկների ձվադրման շրջանում: