Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում մահացել է դերասան Վալենտին Գաֆտը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գաֆտը 85 տարեկան էր, 2019-ի օգոստոսին սրտի կաթվածի պատճառով հիվանդանոց էր տեղափոխվել, ինչից հետո դերասանը մասնամբ պարալիզացված էր։
1969-ից սկսած՝ Գաֆտը «Սավրեմեննիկ» թատրոնի առաջատար արտիստներից էր։ Նա խաղացել է նաև կինոյում, նկարահանվել «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Վարպետը և Մարգարիտան», «Օրենքով գողերը» և տասնյակ այլ ֆիլմերում։