Շվեյցարիան սառեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ֆինանսական ակտիվները՝ կապված այդ երկրում ընտրություններին հաջորդած բռնությունների հետ։
Ըստ Reuters-ի՝ Լուկաշենկոն և որդին՝ Վիկտորը, այն 15 մարդկանցից են, որոնց արգելվում է մուտքը Շվեցարիա։ Նշվում է, որ նրանք պատասխանատու են բռնություն կիրառելու և անհիմն ձերբակալությունների համար։
«Շվեյցարիան խիստ մտահոգված է պահպանվող լարվածությամբ և երկխոսության կոչ է նում բելառուսական քաղհասարակությանը և կառավարությանը»,- հայտարարել է կառավարությունը։
Նաև պահանջում են ազատ արձակել անհիմն ձերբակալվածներին և հետաքննություն տանել ուժային կառույցների կողմից խոշտանգման և բռնության դեպքերի հաղորդումների մասով։
Օգոստոսի 9-ի Բելառուսի նախագահական ընտրությունների հաշվարկով Լուկաշենկոն ստացել է քվեների 80.1%-ը՝ 6-րդ անգամ անընդմեջ դառնալով երկրի նախագահ։ Ընդդիմությունն ու ԵՄ-ն չեն ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ Բելառուսում բողոքի ակցիաներ են։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է օգտագործել, ռետինե փամփուշտներ։