AM
12 December 2020 - 12:24 AMT

$37 մլն-ի վարկ՝ Արժույթի միջազգային հիմնադրամից

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին Stand-By վարկային ծրագրով կտրամադրի $36.9 մլն։

«Գործադիր խորհուրդն ավարտել է Stand-By վարկային մեխանիզմի ծրագրի շրջանակում Հայաստանի գործունեության երրորդ ուսումնասիրությունը։ Դա թույլ կտա իշխանություններին ներգրավել մոտ $37 մլն, հետևաբար վճարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ $332 մլն»,-ասվում է հաղորդագրությունում։

Հիմնավորելով որոշումը՝ կազմակերպությունից նշում են, որ Հայաստանի տնտեսությունը շատ է տուժել ոչ միայն կորոնավիրուսի համավարակից, այլև աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից։

ԱՄՀ-ի հաշվարկներով՝ երկրի ՀՆԱ ցուցանիշն ընթացիկ տարում կկրճատվի 7%-ով։