AM
9 January 2021 - 09:07 AMT

ԵՄ-ն Pfizer/BioNTech պատվաստանյութի ևս 300 մլն դեղաչափ կգնի

Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի ևս 300 մլն դեղաչափ կգնի՝ ի հավելումն արդեն համաձայնեցված ևս 300 մլն դեղաչափի։ Եվրահանձնաժողովը թարմացրել է պայմանգիրը Pfizer/BioNTech ընկերությունների հետ։ Այդ մասին հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Ինչպես գիտեք, մենք պայմանագիր ունեինք Pfizer/BioNTech պատվաստանյութի ևս 300 մլն դեղաչափի վերաբերյալ։ Մենք պայմանավորվել ենք վերանայել պայմանագիրը և այժմ կկարողանանք լրացուցիչ ևս 300 մլն դեղաչափ ստանալ։ Այսինք 2 անգամ ավելի»,-ասել նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ այդ նոր խմբաքանակից 75 մլն դեղաչափը ԵՄ-ում կստանան արդեն երկրորդ եռամսյակում։ Մնացածը՝ երրորդ և չորրորդ եռամսյակներում։

Ըստ Եվրահանձնաժողովի նախագահի, Pfizer/BioNTech պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունը։

Pfizer/BioNTech պատվաստանյութի ձեռք բերման առաջին պայմանագիրը ԵՄ-ն կնքել է դեկտեմբերի 21-ին Pfizer/BioNTech ընկերությունների հետ։ Իսկ հունվարի 6-ին ԵՄ-ում հավանության է արժանացել նաև Moderna ընկերության պատվաստանյութը, որի հետ պայմանագրով նախատեսվում է ԵՄ ներմուծել մինչև 160 մլն պատվաստանյութի դեղաչափ։