AM
9 January 2021 - 10:04 AMT

Դուրով․ WhatsApp-ի օգտատերերը նկատելիորեն սկսել են անցնել Telegram-ի

Telegram մեսենջերի և VKontakte սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ WhatsApp օգտագործողները նկատելիորեն սկսել են անցնել Telegram-ի, փոխանցում է Deutsche Welle-ն։

Ըստ Դուրովի՝ WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության փոփոխությունն ու օգտատերերի անձնական տվյալները «մայր ընկերություն» Facebook-ին փոխանցելն է պատճառը, որ մարդիկ միանում են Telegram-ին։

Միաժամանակ, Դուրովը WhatsApp-ին մեղադրել է մարքեթինգային «թաքնված մեթոդներ» օգտագործելու մեջ՝ նշելով, որ մեդիայում Telegram-ի մասին կեղծ տեղեկություններ են տարածվում։

Այժմ Telegram-ն ունի 500 միլիոն օգտատեր։ Համեմատության համար՝ WhatsApp-ի ակտիվ օգտվողների թիվը մոտ 2 մլրդ է, այն ամենաշատ օգտագործվող մեսենջերն է ամբողջ աշխարհում։ WhatsApp-ին հաջորդում է Facebook Messenger-ը՝ 1․3 մլրդ օգտվողով, ապա՝ WeChat-ը 1․2 մլրդ օգտատերով։