Սանկտ Պետերբուրգում` փակ դռների ետեւում տեղի ունեցավ «Կովկասյան քառյակի» երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանների ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպես «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հաղորդել է ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի մամլո քարտուղարը, «հանդիպումն ընթացել է բարյացակամ մթնոլորտում»: Քննարկվել են պետությունների միջեւ հարաբերությունների մի շարք արդիական խնդիրներ: Որոշվել է շարունակել «Կովկասյան քառյակի» նման ոչ պաշտոնական հանդիպումների պրակտիկան, տեղեկացրել է մամուլի քարտուղարը` չբացառելով այն հնարավորությունը, որ հաջորդ նման հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը: