Առցանց անհատ ձեռնարկատեր գրանցելու համար նախատեսված 3000 դրամ պետական տուրքն օրենքի նոր նախագծով վերացվում է։ Այդ մասին արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Նոր նախագծով նաև նախատեսվում է կրճատել առևտրային կազմակերպությունների գրանցման համար սահմանված ժամկետը։ Գործով 2 օրվա փոխարեն առաջարկվում է գրանցումն իրականացնել 1 աշխատանքային օրում։
Անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ ֆիզիկական անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ: Անհատ ձեռնարկատեր լինելու հիմքը օրենքով սահմանված կարգով պետական հաշվառում ունենալն է, որի արդյունքում անձը հնարավորություն է ստանում իր ռիսկով, իր անունից և սեփական միջոցներով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու: Առանց օրինական հիմքի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: