AM
19 January 2021 - 10:31 AMT

Կոնդի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ է հայտարարվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են եկել Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ:

«Խնդրում ենք Ձեր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը՝ «Կոնդ. Քաղաք քաղաքի մեջ» վերտառությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանրային իրազեկման նպատակով մրցութային փաթեթի նախագիծը տեղադրվել է համապատասխան կայքում։

Կոնդը Հին Երևանի թաղամասերից է, այժ գտնվում է քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Թաղամասում այժմ պահպանվում են նախորդ դարերից մնացած շինություններ, որոնց պատմահնագիտական արժեքը, սակայն ուսումնասիրված չէ։